Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից։
«Մայիսի 5-ին, ժամը 10:55-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Վարդաձոր գյուղի վարչական տարածքում Ա. Վահանյանի ուղղությամբ, որը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացնելիս եղել։
Դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Ա.Վահանյանը (ծնված1971թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում` իրեն պատկանող նռան այգում «КТЗ-90» մակնիշի թրթուռավոր տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել։ Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- նշված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը