03 05 2023

Ձեզ չի՞ անհանգստացնում, որ մինչ օրս հրապարակված չեն զոհվածների ու անհետ կորածների անունները․ Նազարյանը՝ գլխավոր դատախազին



ԱԺ -ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց և՛ 44 –օրյա պատերազմի գործով անցնողների մասին , և՛ զոհված ու անհետ կորածների անունները մինչ օրս հրապարակված չլինելու մասին։

«Ձեզ, որպես գլխավոր դատախազի,  չի՞ անհանգստացնում, որ մինչ օրս հրապարակված չեն զոհվածների ու անհետ կորածների անունները․ գոնե Դուք, որպես գլխավոր դատախազ, ունե՞ք զոհվածների ու անհետ կորածների ցանկը»,-հետաքրքրվեց պատգամավորը։

Ի պատասխան Վարդապետյանն ասաց, որ խնդել է անձամբ իր համար  ցուցակ կազմել, քանի որ զոհված տղաները ոչ թե թիվ են, այլ՝ կարևոր ու արժեք ներկայացնող  անուններ։

Մարամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ