44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց:
Նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ ձայն:
Երեկ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե հանձնաժողովն աշխատանքների ընթացքում պահանջել ու ստացել է 4154 գաղտնի ու հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ՝ 14 հազար էջից ավելի ծավալով:
Սա կլինի հանձնաժողովի գործունեության ժամկետի վերջին երկարացումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը