03 05 2023

ՌԴ-ԱՄՆ հակամարտությունը Ուկրաինական ճակատում չէ, այն տեղափոխվում է մեր տարածաշրջան․ Կարեն Հովհաննիսյան

ՌԴ-ԱՄՆ հակամարտությունը Ուկրաինական ճակատում չէ, այն տեղափոխվում է մեր տարածաշրջան․ Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՌԴ-ից այսօր արդարացիորեն հիշեցրել են եռակողմ պայամանավորվածությունների մասին։ Շատ լավ է շարադրված հետևյալը ․ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, բացառությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինքս կողմ եմ, որ այդ պայմանավորվածության հիմքի վրա պետք է լինի, բայց․․․ Բայց Ադրբեջանը դեռ Փառուխի դեպքերից առաջ, արդեն միակողմանի չեղարկել է այդ պայմանավորվածությունը։
Հիմա չեմ ուզում թվարկել, թե քանի -քանի դեպքեր են եղել, ընդհուպ մինչև Շուշիի տակ ճանապարհի փակումը, այլընտրանքային գրունտային ճանապարհի փակումը, ժամանակից շատ շուտ Բերձորն ու Աղավնոն իրենց վերահսկողության տակ վերցնելը՝ ուժի կիրառման վտանգով, գազի, հոսանքի, ինտերնետի անջատումը, վերջապես անցակետի տեղադրումը․․․ Չկա նոյեմբերի 9-ի պայմանավորվածություն, կամ դրանից հետո երկու բանավոր պայմանավորվածություններ։ Չկա, քանի որ Ռուսաստանի թողտվության, թե մատների արանքով նայելու պատճառով Ադրբեջանը բոլորը խախտել և չեղարկել է։
Այսօր Վաշինգտոնում այլ բան են գծում, այլ փաստաթուղթ են գծում։ Չգիտեմ, թե դա ինչ փորձանք, կամ առավելություն կարող է բերել մեզ, բայց ՌԴ-ն լավ կանի իսկապես ստանձնի իր պարտավորությունը , որն ինքնակամ է վերցրել իր վրա։
ՌԴ-ն արցախահայերին հավաստիացրել է, որ լիակատար անվտանգության երաշխիքներ է տալիս, բայց դրանք չկան փաստացի։ Ցավոք սրտի, ՌԴ- ԱՄՆ հակամարտությունը Ուկրաինական ճակատում չէ, այն տեղափոխվում է մեր տարածաշրջան ևս, հուսանք, որ մենք առավելագույնս քիչ վնասով ու կորուստով դուրս կգանք սրա մեջից․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ