02 05 2023

Տիկին նախարար, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան միաձուլելով օրենք եք խախտում․ Թագուհի Թովմասյան



 ԱԺ պատգամավոր  Թագուհի Թովմասյանը  ԱԺ-ում դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ասաց․

«Տիկին նախարար,  Ձեզ շատ են քննադատել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան միաձուլելու համար, բայց կուզեմ խոսել դրա իրավական կողմի մասին, որովհետև այն, որ որպես քրիստոնեութունն առաջինն ընդունած  ժողովուրդ մենք հրաժարվում ենք առանձին ուսումնասիրել Հայ եկեղեցու պատմությունը , որն ամենևին քարոզչութուն չէ, այլ մեր մաքառումների, մեր պատմության ուղիղ արտացոլանքն է, բայց դա , ինչպես ասում են, կառավարության ճաշակն էր, այնուամենայնիվ  ուզում եմ հետաքրքրվել՝ ի՞նչ է լինելու իրավական առումով ․․․ Ձեր որոշմամբ խախտվել է ՀՀ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի  8- րդ հոդվածը , որով սահմանվում է   Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում և որի առաջին  մասի երկրորդ կետով  նշվում է, որ Եկեղեցին իրավունք ունի  մասնակցելու պետական կրթական հաստատություններում  Հայ Եկեղեցու պատնություն առարկայի և ուսումնական ծրագրի  և դասագրքի մշակմանը։ Փաստորեն այս օրենքը  խախտվել է և Եկեղեցին դուրս է մնացել, Ձեր որոշմամբ, կոնկրետ կրթական այդ գործընթացից, ինչպե՞ս եք հաղթահարել այս օրինախախտումը»,-հետաքրքրվեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ