24 04 2023

Փաշինյանի գալուց առաջ ստուգում են անմար կրակի շուրջ խոնարհված ծաղիկները․ MediaHub



Ոստիկանության աշխատակիցները փակել են քաղաքացիների մուտքը դեպի Հայոց ցեղասպանության հուշհամալիր, քանի որ Նիկոլ Փաշինյանն է այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խստացված ռեժիմով են աշխատում Պետական պահպանության ծառայության աշխատակիցները:

MediaHub-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ՊՊԾ աշխատակիցը ստուգող սարքով շոշափում է անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ