ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում ելույթից հետո հրաժարվեց ամբիոնից հեռանալ՝ ասելով, որ դա ակցիա է։ Նրան միացավ նույն խմբակցության պատգամավո Աննա Մկրտչյանը։ Ալեն Սիոմնյանը հայտարարեց ընդմիջում և հրավիրեց անվտանգության աշխատակիցների։
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ գրել էր․
«ԱԺ ամբիոնը չեմ լքելու, իրականացնում եմ քաղաքական ակցիա...
Թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։ Սոտքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից. 800 մարդ հարկադիր պարապուրդի է մատնվել, քանի որ նրանց անվտանգությունը չեք ապահովում:
Եկել, ի՞նչ բյուջեի կատարողական եք քննարկում... »։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը