20 04 2023

ԱԺ-ն կգումարի ևս մեկ արտահերթ նիստ՝ զենքի շրջանառության մասին օրենքը փոխելու համար

ԱԺ-ն կգումարի ևս մեկ արտահերթ նիստ՝ զենքի շրջանառության մասին օրենքը փոխելու համար

 

ԱԺ-ն ընթացող արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո կկազմակերպի ևս մեկ արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգային հարցերով․

  1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
  2. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
  3. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին։

Նշենք, որ ԱԺ-ն դեռ չի ավարտել ատահերթ նիստը։ Երեքշաբթի օրվանից քննարկվումէ  առավարության գործունեության ծրագիրը, որի ավարտից հետո պետք է քննարկի ևս 5 հարց։

Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ