ԱԺ-ում շարունակվում է՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե՝ 44-օրյա պատերազմի հետևանով քանի՞ վիրավոր կա, բժշկական ի՞նչ ծառայություն է նրանց մատուցվում և որքանո՞վ է բավարվում նրանց բուժօգնությունը։
Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց նաև ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ զեկույցում ներառված այդ կետը, որպես օրենք, ընդունել է 2020 թվականին և խնդիր է դրված 2022 թվականին այն կիրառել ․ հետևաբար, ըստ պատգամավորի, ինչքանո՞վ է դա համարվում ներկայացված զեկույցի կատարողական, եթե զեկույցում չի նշվում, արգելքի իրականացման արդյունքում, ինչքանո՞վ է նվազել ծխախոտի օգտագործման ծավալները, ներկրվող ծխախոտի ծավալները․ «թե՞ արդեն շերտավարագույրի գյուտը կարևոր միջոցառում եք համարում»,-հավելեց Արմենուհի Կյուրեղյանը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը