Պետական պահպանության ծառայության զինծառայողների թափուր հաստիքները համալրելու նպատակով անհրաժեշտ են թեկնածուներ` արական և իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ՊՊԾ մարտական ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ից:
«Պահանջվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող աշխատակիցներ` աշխատանքային փորձ ունեցող իրավաբաններ, հաշվապահներ, գնումների մասնագետներ և ձեռնամարտի հրահանգիչներ:
Ցանկացողները մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 010-53-21-63, 010-53-08-46 կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին»,-ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը