16 04 2023

Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողին կրկին վիրահատել են

Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած ծայրահեղ  ծանր վիճակում գտնվող զինծառայողին կրկին վիրահատել են

Ապրիլի 11-ին վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Այս մասին հայտնում են «Զինուժ MEDIA»-ից։

Ծայրահեղ  ծանր վիճակում գտնվող զինծառայողին կրկին վիրահատել են, բժիշկները հույս ունեն, որ նրա վիճակում դրական տեղաշարժ կլինի:

Զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ։

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ինփոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ