44-օրյայում զոհված զինծառայողների ծնողները 24-ժամյա նստացույց են հայտարարել ՔԿ դիմաց, փակել են Մամիկոնյանց փողոցը
Մեծ թվով ոստիկաններ պատ են կազմել, որպեսզի ակցիայի մասնակիցները չմոտենան ՔԿ շենքին:
Ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:
Նրանք բողոքում են, որ մինչ օրս որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը