13 04 2023

Սրանից հետո անընդհատ երաշտ է սպասվում. Նիկոլ Փաշինյան



«Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սրանից հետո անընդհատ լինելու է երաշտ: Ջուրն անընդհատ պակասելու է։ Ինձ զարմացնում է այն մոտեցումը, երբ տարին ավարտվում է, մի կերպ գլորում ենք, հետո փետրվարի վերջերից նստում ենք ու նայում երկնքին՝ տեսնենք անձրև ավելի շատ կգա՞, թե՞ չի գա, ջուրն ավելի շատ կլինի՞, թե՞ չի լինի։ Եկեք արձանագրենք, որ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր կանխատեսումներն արված են՝ ջուրը ամեն տարվա հետ լինելու է ավելի պակաս»,- կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ եթե եթե նույնիսկ ճանապարհներ փակեն, հեղափոխություն անեն՝ ջրի քանակը չի ավելանալու։ Ասաց, որ փողոցների ցայտաղբյուրներին պետք է փականներ դրվեն, ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամեն օր բոլոր ոլորտներում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ