«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ Տեղ գյուղի սահմանին ապրիլի 11-ին արձանագրված ռազմական միջադեպը կամ՝ ադրբեջանական սադրանքը հնարավոր էր կանխել։
«Կան ականապայթունային և ոչ ականապայթունային ինժեներական սարքավորումներ։ Գոնե ճանապարհների վրա պետք է լինեին շարժական արգելափակոցներ։ Այդ դեպքում նրանք չէին մոտենա մեր դիրքերին և այս կրակոցները չէին լինի»։
«Հակառակորդն իր հետևում ոչ մի բնակեցված բնակավայր չունենալով` ավելի արագ է բարձրացրել մեր ռազմավարական կետերը, բարձունքները, հայտնվել մեր ճանապարհին, իսկ հայկական կողմը, ունենալով ենթակառույցներ, ասֆալտապատ ճանապարհներ, սահմանային բնակիչներ, չի կարողացել շինարարական ինժեներական ամբողջ ներուժն օգտագործել և զինծառայողներին արագ ապահովել ինժեներական համապատասխան անվտանգ կառույցներով»,-նշեց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումներում ՀՀ իշխանությունները թերանում են և ուշանում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը