11 04 2023

Չեմ հավատում ո՛չ ձեր խիզախությանը, ոչ էլ՝ անաչառ լինելուն․ Լիլիթ Գալստյանը՝ ՄԻՊ թեկնածուին



«Այսօր, երբ թշնամին քայլելով մտնում է սահմանամերձ գյուղեր, երբ լրանում է Լաչինի շրջափակման 4-րդ ամիսը, երբ Արցախի հումանիտար աղետն անհաղթահարելի մասշտաբների է հասնում, երբ Բաքվի բանտերում ռազմագերիներ են խոշտանգվում, երբ Հայաստանի դեմոկրատիայի փքված փուչիկն ընդամենը փչված փուչիկ է, երբ խաղաղության օրակարգը սին է, իսկ Հայաստանի անունից բանակցողը պատրաստ է ցանկացած զոհողության, ԱԺ-ում քննարկվում է ՔՊ-ի ներկայացրած ՄԻՊ քեկնածուի հարցը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամաովր ,ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

Պատգամավորի խոսքով՝  բևեռացված, անհանդուրժող, արժեքային և անվտանգային բազմաթիվ սպառնալիքներ ապրող պետական ինստիտուտների նկատմամբ հավատը կորցրած, աղետալի և ողբերգական իրականության մեջ հայտնված հասարակությանն անաչառ ՄԻՊ է հարկավոր։

«Արդյո՞ք դուք եք այն անձը, որը բավարար կամք և անաչառություն կդրսևորի պետական մարմիններից և նրանց ապօրինություններից պաշտպանելու քաղաքացին, ո՞ւմ կամ ի՞նչի վրա եք հենվելու պաշտպանելու ՀՀ քաղաքացու հիմնարար ազատություններն ու իրավունքները, իրավունքի՞, թե՞ քաղաքական մեծամասնության հավատարմության վրա։ Ես չեմ հավատում ոչ ձեր խիզախությանը, ոչ էլ՝ անաչառ լինելուն»,-դիմելով Անահիտ Մանսյանին ասաց Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ