MediaHub-ը գրում է․ Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ Վայոց ձորում մի կին անձրևանոց է նետել վարչապետ Փաշինյանի ուղղությամբ։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր։
MediaHub-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն այս պահին գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում։
Կառույցից MediaHub-ին հայտնել են, որ այս պահին քննարկվում է դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։
Ըստ տեղեկությունների՝ կինը մեղադրվում է «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու մեջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը