Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Անի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններում «հաղթած» քայլիստներից ոմանք և դրանց երկրպագուները հրճանքաէքստազային գրառումներ են անում, թե բա «հաղթեցինքքքքք», «կրինքքքք» և այլն...
Մի կողմ եմ թողնում, թե ինչպես քայլիստները հասան այդ «հաղթանակին»...
Զավեշտ է, բայց փաստ. թուրքին պարտված քայլիստները, որոնք նաև պետությունը նսեմացրեցին թուրքի դեմ հրճվում և ուրախանում են մի մեծ «գյուղում» տարած ՏԻՄ հաղթանակի կապակցությամբ...
Համոզված եմ` սրանք այսքան չէին ուրապանա, եթե թուրքին հաղթեին, որքան հրճվում են իրենց տարած այս էժանագին հաղթանակով...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը