Հաշվի առնելով, որ Հայաստան-Թուրքիա խաղը նախանշված է մարտի 25-ին ժամը 21:00-ին, այսինքն՝ կավարտվի մոտ 22:50-ին, որոշվել է Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը վաղը կերկարացվի մեկ ժամով եւ գնացքները կերթեւեկեն մինչեւ կեսգիշեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լեւոն Սարդարյանը։
«Հարգելի ֆուտբոլասերներ, երեւանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր։
Հաշվի առնելով, որ Հայաստան-Թուրքիա խաղը նախանշված է մարտի 25-ին ժամը 21:00-ին, այսինքն՝ կավարտվի մոտ 22:50-ին, քաղաքապետարանում որոշում է կայացվել, որ Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը վաղը կերկարացվի մեկ ժամով եւ գնացքները կերթեւեկեն մինչեւ կեսգիշեր»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը