«Քիչ առաջ ԱԺ մեծամասնությունը մերժեց Լաչինի միջանցքին վերաբերող նախագիծը՝ դրանով փաստելով, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել շատ մեծ խաբեություն․ ձեզ խաբել են հարգելի հայրենակցնե՛ր, որովհետև նախընտրական ծրագրով խոստացել են անպայմանորեն հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, նույնիսկ խոսել են Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից, խոսել են «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի մասին, խոսել են նաև ինքնորոշման իրավունքնի մասին»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ այս ելույթից առաջ Անդրանիկ Թևանյանն օերնսդիրներին ներկայացրեց Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության լրամշակված նախագիծը, որը ՔՊ-ն մերժեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը