«Հայաստան» խմբակցությունն օրենսդիրներին կրկին ներկայացրեց Լաչինի միջանցքի փակման ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախգծի լրամշակված տաբերակը։
Ներկայացնելով այն՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վերստին ընդգծեց, որ շուրջ 100 օր է Արցախը շրջափակված է, որի հետևաքնով 120 հազար հայ կանգնած է գոյաբանական խնդրի առջև։ Իր լույթում պատգամավորը նաև հիշեցրեց՝ 2023 թվականի մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիայի հետևանքով սպանված 3 ոստիկանի և մեկ վիրավոր ոստիկանի մասին։
«Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի ոորշումը, որով բարձր դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ ձեռնակել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Բերձորի միջանցքով քաղաքացիների տրանսպորտային միջոցների և բեռների, երկու ուղղություններով, անխափան տեղաշարժը։ Նման ցեղասպան գործողություները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն է, որը, որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, բազմիցս հաստատվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։
Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը ևս մեկ անգամ ընդգծում է՝ ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության և դրա մանդատի երկարաձգման անհրաժեշտութունը․ զորակցելով Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին կոչ ենք անում ՌԴ-ին կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Բերձորի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանական նոր սադրանքները, դիվերսիաները կանխելու համար։
Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ մշտական խորհրդի անդամներին պարտադրել Ադրբեջանին՝ կատարելու Բերձորի միջանցքին վերաբերող Հաագայի միջազգային դատարանի որոշումը։ Դիմում ենք միջ․ հանրությանը, աշխարհի պետությունների խորհդարաններին դատապարտել Ադրբեջանի ապօրինի քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատական, կոչ ենք անում Արցախի մեր քույր ու եղբայրներին զինվել համբերությամբ, պահպանել զգոնություն և գլխավոր հարցերում լինել միասնական, ՀՀ-ն տեր է կանգնելու սահմանադրությամբ, օրենքներով սահմանված իր հանձնառությանը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը՝ եզրափակելով խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը