ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել․ օրակարգում՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ։ «Հայաստան» խմբակցությունից հայտարարության նախագիծը ներկայացնում է Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը նախորդ անգամ ներկայացրած հայտարարությամբ շեշտում էր, որ խախտվում են միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմեր․ Ադրբեջանի կողմից տեղի է ունենում նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում, և ռուս խաղաղապահները պետք է ներդնեն բոլոր ջանքերը՝ բացելու միջանցքը, Հայաստանն իր բոլոր տիպի աջակցությունը պետք է հայտնի այն գործողություններին, որոնք միտված են Արցախի ապաշրջափակմանը: Խմբակցության հայտարարությունում նաև մատնանշվում է, որ այս գործողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
ՔՊ-ն երկու անգամ մերժել է Ադրբեջանի գործողությունները դատապարտող նախագիծը։
Առաջարկում ենք նիստին հետևել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը