15 03 2023

Դավաճանը պետք է պատժվի, բայց անթույլատրելի է բանակը ձևակերպել որպես դավաճանների որջ․ Աննա Գրիգորյան



ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում  նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի պաշտպանության հատվածը: Քննարկման ժամանակ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Գրիգոյանը տարակուսեց, թե ինչո՞ւ են քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորները սրտնեղվում իր բարձրաձայնած խնդիրներից։

«Անզեն աչքով կարելի է տեսնել ,թե ինչպես է Ադրբեջանն մեր սուվերեն տարածքում ինժինիերական աշխատանք իրականացնում, դա է մտահոգիչի , որևէ նեղսրտվածություն չպետք է լինի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝  ուշադրություն հրավիրելով մեկ այլ բանի վրա։

«Դավաճաններին նույնիսկ սահմանադրությամբ չամրագրած հոդվածով պետք է պատժել, բայց անթույլատրելի է բանակը ձևակերպել որպես դավաճանների որջ։ Չի կարելի ասել, որ բանակում ամեն ինչ տեղին էր, բայց հայ զինվորի դավաճանության արդյունքում եղավ պարտությունը»,-ասաց Աննա Գրիգորյանը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ