14 03 2023

Ադրբեջանը փորձում է հիմնավորել, որ ԼՂՀ բանակը պետք է լուծարվի․ Փաշինյան



Հնարավոր էսպկալացիայի դեպքում Հայաստանը ապահովելո՞ւ է Արցախի անվտանգությունը․ հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ԼՂՀ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի դաշնությունն է՝ ընդգծեով, որ Հայաստանը, 44-օրյա պատերազմի պաարտության պատճառով, չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը, հետևաբար ,  ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ԼՂՀ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի դաշնությունն է։

« Մյուս կողմից ԼՂ-ում կա Պաշտպանության բանակ , որն  Ադրբեջանը փորձում է ներկայացնել Հայաստանի բանակ․ ՀՀ-ն բանակ չունի ԼՂ-ում, Ադրբեջանը փորձում է հիմնավորել,  որ ԼՂՀ բանակը պետք է լուծարվի․  ԼՂ բանակի գոյությունն ամենամեծ ապացույցն է՝ ցեղասպանության և էթնիկ զտումների վտանգի»,-ասաց Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ