13 03 2023

Արկածախնդիրների վերարտադրվելու մոլուցքը պետք է կասեցնել․ ՀՅԴ

Արկածախնդիրների վերարտադրվելու մոլուցքը պետք է կասեցնել․ ՀՅԴ

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների վերաբերյալ (Երևանի քաղաքապետի տեղակալներ, տարբեր այլ պաշտոնյաներ, ովքեր հայտնվում են կոռուպցիոն բնույթի սկանդալների կիզակետում)։

Դրանք իրենց կենսագրությունն ու պաշտոնավարումը սկսել են ներկա իշխանությունների օրոք, իսկ իշխող քաղաքական ուժն արդեն հայտարարել է 2023 թվականին նախատեսված Երևան քաղաքի ավագանու ընտրություններում իր մասնակցության մասին, նույնիսկ քաղաքապետի իր թեկնածուի անունն է բարձրաձայնել։

Հարգելով անմեղության կանխավարկածը, կարևոր ու կենսական պաշտոններում գայթակղությանը չդիմացողների կադրային բանկով մոտեցող արկածախնդիրների վերարտադրվելու մոլուցքը պետք է կասեցնել։

ՔՊ-ի կամակատար ավագանիներն այս ո՞ւմ ձեռքն են տվել մեր Երևանն, ու ովքե՞ր են հավակնում չքմեղանալով ու խաբեությամբ արժանանալ մտածող, արժանապատիվ, իր քաղաքը սիրող երևանցու վստահությանը։

Երևանը մենք ենք։
Երևանը մեր տունն է։
Երևանը ձեզ համար փորձադաշտ չէ։
Երևանը եկել է հազարամյակների խորքից և գնալու է դեպի գալիք հազարամյակները»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ