Աշխարհահռչակ բիոտեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանից լրագորղները հետաքրքրվեցին, թե որն է Արցախի հարցի լուծման հնարավոր ճանապարհը և ինչպես է տեսնում ապագան․
«Այսօր հավաքվել ենք այստեղ, որ խոսենք ներկայի և ապագայի մասին, բայց ավելի շատ՝ ապագայի․ ներկա խնդիրների վրա աշխատելով լավ ապագա չեմ ակնկալում․ Արցախ հարցի լուծման մեկ լ ուծում չկա, պետք է միմյանց լսենք, հասկանանք և տեսնենք ով ամենալավ ուղղությունը կառաջարկի»,-ասաց Աֆեյանը։
Արցախահայության ինքնորոշման վերաբերյալ հացին ի պատասխան նա ասաց․«Ինքնորոշումն ամենամարդկային իրավունքն է և այն խախտելը սխալ է և, հուսով եմ, միջազգային ուժերը կհասկանան․ եթե իրավունքը խախտվի այս միջավայրում, այն կշարունակվի ուրիշ տեղեր»,-ասաց Աֆեյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը