09 03 2023

Մահացած զինծառայողը Սեյրան Օհանյանի ազգականն է․ hraparak.am

Մահացած զինծառայողը Սեյրան Օհանյանի ազգականն է․ hraparak.am

hraparak.am-ը գրում է․

«Երեկ մահացած զինծառայող Անրդանիկ Օհանյանը մեր տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ազգականն է՝ հորեղբոր թոռը։ 

Այսօր առավոտյան ՊՆ-ից հաղորդեցին, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն մանրամասնեց․«2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում»: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։

Քննչականից հայտնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցառումները կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ