«ԱՄՆ-ն չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը, այժմ սանկցիաների ժամանակը չէ: Սանկցիաները անարդյունավետ կլինեն: Այս պահին դրանք չեն էլ դիտարկվում»,-այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն, ով այժմ գտնվում է Հայաստանում։
Ամերիկացի դիվանագետն ասել է, որ ինքը տարածաշրջանում է երկու կողմերի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատանքներ տանելու համար: Միաժամանակ, Լու Բոնոն ընդգծել է ԱՄՆ տեսակետը, որ Լաչինի միջանցքը պետք է լինի բաց և ազատ երթևեկության համար: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը Հայաստան այցից առաջ եղել է Ադրբեջանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը