04 03 2023

Արցախում առնվազն 5,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

Արցախում առնվազն 5,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է ԱՀ կառավարության՝ շրջափակման 83-րդ օրվա տեղեկագիրը: Ըստ այդմ՝

  • 9 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  • Արդեն 318 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
  • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 770 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 144 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
  • 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 32,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ