03 03 2023

«Հայաստան» խմբակցությունն արդեն կազմել է՝ Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը․ Բաբայան

«Հայաստան» խմբակցությունն արդեն կազմել է՝ Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ խմբակցությունն արդեն կազմել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը և ուղարկում է շրջանառության:

Գնդակն այժմ իշխանության դաշտում է: ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցությունն է այժմ որոշելու, թե ինչպես վարվել. թույլ տալ, որ իրենց նշանակած (ընտրած) դատավորը ամբողջ պաշտոնավարման ժամանակահատվածում պաշտոնավարի որպես «կասկածյալ» դատավո՞ր, թե՞ դիմեն Սահմանադրական դատարանին, որպես իրավասու բացառիկ մարմին, այս հարցը լուծելու համար: ՍԴ չդիմելու դեպքում այս հակասահմանադրական վիճակի պատաախանատվությունն ամբողջությամբ կմնա Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ