Կառավարությունը այսօրվա՝ մարտի 2-ի նիստում քննարկում էր մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման հարցը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ասաց․ «Նախնական հաշվարկներով, առաջարկվող Աջափնյակ կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս, այսինքն երկու տարվա ժամկետում մենք կայարանը կարողանալու ենք կառուցել»։
Ավինյանը հետո ինքն իրեն չուղղեց, դա չնկատեցին նաև մյուսները, ստացվում է՝ կամ անուշադիր էին, կամ այս կառավարության ներկայացուցիչների ու հատկապես Ավինյանի համար 2 տարին 48 ամիս է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը