01 03 2023

Ըստ Փաշինյանի, մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվում, որովհետև հեղինակներն իշխանության են



2008թ․ մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում սպանությունների բացահայտման մասին այս իշխանության ղեկավարը շատ է խոսել ու համարել պատվի հարց։

12․03․2018թ․՝ իշխանափոխությունից երկու ամիս առաջ, հարցազրույցում ասում է․ «Սպանությունները պետք է բացահայտվեն անկախ ամեն ինչից, անկախ նրանից ում է ձեռնտու, ում ձեռնտու չէ, սպանությունները պետք է բացահայտվեն անկախ ամեն ինչից»։

21․02․2018թ՝․ դրանից 20 օր առաջ, հարցազրույցում ասում է․ «Էս գործը մի ուչաստկովի մակարդակի գործ ա, եթե իշխանության ղեկին չլինեն նրանք, ովքեր այդ սպանությունների հեղինակներն են»։

Արդեն վարչապետ եղած ժամանակ՝ 2018թ․ օգոստոսի 30-ին, հանդիպելով զոհերի հարազատներին, ասում է․ «Գործի բացահայտումը բավականաչափ առաջ է ընթացել և ես էլ հանրահավաքում հայտարարեցի, որ ըստ էության բացահայտված է մարտի 1-ի գործը։ Ավելորդ է ասելը, որ մեր կառավարության, համար ինձ համար և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար պատվի ու արժանապատվության խնդիր է»։

Ստացվում է, ըստ Փաշինյանի, կամ այլևս պատվի հարց չէ սպանությունների բացայտումը կամ էլ չի բացահայտվում, որովհետև սպանությունների հեղինակներն են իշխանության ղեկին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ