«Երիտասարդի ձայնը» շարժման հիմնադիր Հովհաննես Հարությունյանը գրում է․
«Այսօր արդեն մեծամասնությունը համոզվել է, որ 2008-ի այս օրը, բացառիկ կամքի ուժ և վճռականություն ցուցաբերած նախագահը ազատագրեց պետականությունը սպասվելիք կործանումից։ Ցավոք, այդ ազատագրումը երկար չտևեց, որովհետև Նախագահը մտածեց, թե իր առաքելությունն այլևս ավարտված է։
Բայց… բայց ժամանակը ապացուցեց, որ միշտ չէ, երբ ամեն ինչ գնում է քո պլանավորածով։ Ժամանակը ապացուցեց, որ այս մարդը դեռ անելիք ունի, և իր առաքելությունը պետականության պահպանման և զարգացման գործում դեռ ավարտված չէ՝ մեղմ ասած, ավատված չէ։
ԵՎ ինչպես մեր Գագիկ Ասատրյանը ասեց, Աստված երրորդություն է սիրում.
Առաջինը ՊՊԿ-ն էր, երկրորդը՝ 2008-ը, իսկ Ռոբերտ Քոչարյանը իր կյանքի երրորդ ամենակարևոր գործը դեռ կանի»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը