01 03 2023

Հունաստանում բեռնատար և ուղևորատար գնացքներ են բախվել․ կա 32 զոհ

Հունաստանում բեռնատար և ուղևորատար գնացքներ են բախվել․ կա 32 զոհ

Հունաստանում բեռնատար և ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 32-ի, հիվանդանոցներ են տեղափոխել 85 տուժածի, հայտնել են Հունաստանի հրշեջ ծառայությունից։

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, գնացքները բախվել են Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպե քաղաքում։ Պատահարը տեղի է ունեցել կեսգիշերին՝ դեռևս չպարզված հանգամանքներում, Աթենքից ավելի քան 200 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Էվանգելիզմոս կայարանում: Բախումից հետո հրդեհ է բռնկվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։

Պատահարի վայրում աշխատում է 150 հրշեջ, տեղում գտնվում է շտապօգնության 40 մեքենա:

Հայտնել են, որ գնացքում եղել է 350 մարդ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ