Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ներկյացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նա հայտարարեց, որ փոփոխության արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։ Հարցն ուղղելով Լևոն Բալյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց․
«Առաջարկում եք , որ սովորական դատախազը ստանա նախարարի , ԱԺ հանձնաժողովի նախագահի չափ պաշտոնային դրույքաչափ , բերում եք ստանդարտ հիմնավորումներ՝ ծանրաբեռնվածություն և այլն, այս բոլոր հիմնավորումները բազմաթիվ այլ ծառայությունների դեպքում էապես ավելի են, օրինակ՝ զիվորական ծառայությունը․ այսինքն՝ էս հիմնավորումները, որ էապես նվազ են դատախազների համար, աշխատում են , իսկ էն մյուս ծառայությունների դեպքում, որ էապես բարձր են, չեն աշխատում․․․ Ստացվում է՝ որ ծառայությունը օրվա իշխանությանը պետք է , դրա աշխատավարձը բարձրացնում եք ․ սա է՞ մոտեցումը։ Ասում եք ճնշումների են ենթարկվում դատախազները․ մի՛ ճնշեք, աշխատավարձը բարձրացնելով էդ ճնշումները չեն թուլանա»,-ասաց պատգամավորը՝ նկատելով, որ նեղ քաղաքական ծառայության դիմաց 92 տոկոսով բարձրացնում են դատախազի աշխատավարձը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը