23 02 2023

Մասնավոր շահն առաջ են տանում, հետո էլ ասում են՝ կոռուպցիա չկա․ գիտնական



Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ՝ Փաշինյանի հետ։

Նրանց խոսքով կենտրոնի ջրավազանն օտարվել է, որպեսզի դրա տեղում բազմահարկ շենք կառուցվի։ Կառուցապատողը ջրամատակարարման խնդիրներն է լուծում, և գիտնականներն արդեն բողոքում են, որ չեն կարողանում աշխատել՝ թանկարժեք սարքավորումներ պարունակող լաբորատորիաները ցնցվում են շինարարական տեխնիկայի գործողություններից։

« Իրավիճակ է ստեղծվել, որ պետության շահը պաշտպանում ենք պետությունից , մասնավոր շահն են առաջ տանում, որը վնասելու է թե՛ պետությանը, թե՛ գիտությանը , ամեն ինչը մի կողմ է դրվում, մասնավոր շահն առաջ են տանում ու խոսում են, թե՝  կոռուպցիա չկա․ սուտ է »,-ասում է կենտրոնի փոխտնօրենը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ