Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42 310-ի։ Այս մասին ասվում է երկրի կառավարությանն առընթեր Բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Աղետի գոտուց տարհանվածների թիվը հասել է 448 018-ի, գրում է Անադոլու գործակալությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի վեցին տեղի է ունեցել երկու ավերիչ երկրաշարժ, որին հաջորդել են հազարավոր հետցնցումներ: Փետրվարի 20-ին երկրում տեղի է ունեցել նոր ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է տասը մարդ, տուժել է 500-ից ավելին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը