21 02 2023

Գլխավոր դատախազն ԱԺ-ում զբաղված էր ուղղակի մանիպուլյացիաներով․ Միհրան Պողոսյան



 «Այս քրեական գործով հադիսանում եմ Գրիգորի Խաչատուրովի ընկերոջ՝ Էդգար Արշակյանի պաշտպանը։ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության տեքստում նրա անունը շահարկվել է, եկեք ընդմիշտ մոռանանք զորամասի տարածք հասկացությունը ․ դա անշարժ գույք է, որը  90-ական թվականների կեսերից, երբևիցե , որպես զորամաս չի ծառայել։  ՀՀ-ում ՊՆ-ին հատկացված բոլոր տարածքները, ենթակառուցվածքները  հատուկ նշանակության հողամասի տակ են ընդգրկված եղել։ Դրանից հետո դրանք իրավական հիմք ստացել են 2005 թվականին, որից հետո որպես զորամաս առկա չեն եղել , ինչ վերաբերվում է այն հարցին, թե՝  դրանք օտարելի տարածքներ են, թե՝ անօտարելի  տարածքեր  դրա պատասխանատուն երբևիցե  չի կարող հանդիսանալ  էդգար Արշակյանը»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նրա խոսքով Գլխավոր Դատախազն ԱԺ-ում զբաղված էր ուղղակի մանիպուկլյացիաներով

«Էդգար Արշակյանին վերագրում են արարք, որը օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի․ Մտքի թռիչքի հիման վրա իրավապահ համակարգը չի վերացել՝ «մենք գիտենք, որ դա այդպես է» սկզբունքով աշխատելուց»,-ասաց փաստաբանը։

Մանրամսն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ