«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․
Ռեժիմը ձերբակալել է Գրիգորի Խաչատուրովին՝ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատարին, գեներալ-մայորին, ում ծառայությունը Հայրենիքին ապահովել է մեր սահմանի ամրությունն ու, առհասարակ, մեր հավաքական անվտանգությունն ու արժանապատվությունը։
Բայց ռեժիմը՝ իր շեֆի հանգույն, հաղթանակ ու ուղիղ մեջք չի սիրում։ Սրանցը մյունխեններում, սոչիներում ու պրահաներում նվաստանալն է ու մեզ բոլորիս նվաստացնելը։
Խաչատուրովների ողջ ընտանիքն է հետապնդվում՝ հայրը, երկու որդիները։
Այն, որ սա քաղաքական հալածանք է ու պատվեր, կասկած իսկ չունեմ։
Խաչատուրովներն ամուր են, չեն կոտրվելու, բայց մեզ բոլորիս կոտրելու ու թուրք-ադրբեջանական թրի տակ նիկոլաբար սողալու բանաձևն է սա, ինքներս մեզ ուրանալու բանաձևը, ինքնասպանության բանաձևը, պետություն չունենալու բանաձևը։
Ու նորից հայի տականքը՝ ամենակենսունակն ու դեռ բոլորիս հաղթողը․․․
Վաղը ձեր տներում արգելելու են հայերեն խոսել․․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը