17 02 2023

Փետրվարի 18-ից Արցախում մեկնարկում է կտրոնների տրամադրման գործընթացը

Փետրվարի 18-ից Արցախում  մեկնարկում է կտրոնների տրամադրման գործընթացը

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից՝ ժամը 9:00-ից:

«Հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:

Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով», - նշված է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ