Դատարանը քննում է Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի։ Լրագրողների հռետ զրույցում նա ասաց, որ իրեն կարմիր բերետավորներն են բերման ենթարկել, փաստաբանը ձայնագրություններն ուզել է, որպեսզի դատարանում ներկայացվեն։
« Բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, բայց շատ լրատվամիջոցներ են եղել Եռաբլուրում ու կարող են փաստել՝ այնտեղ, որպես այդպիսին, օրինական պահանջ չի էլ եղել։ Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանը։
«Վերջին առերեսումը եղել է ծնողներից Գայանե Արզումանյանի և Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի միջև։ Դրանից հետո առերեսում չի եղել, ծնողներով ցանկացել ենք, որ առերեսումը դադարեցնենք, քանի որ Քննչական կոմիտեում մի բան այնպես չի կատարվում, ուղղությունը թեքում են»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը