Ապարանի կրակոցների հետևանքով մահացածների ու տուժածների հարազատներն այս պահին Ապարանի ոստիկանության դիմաց են։ Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, նրա հորեղբոր որդուն` Ռոման Փարվանյանին, հորաքրոջ որդի Կարլեն Ղարիբյանին, ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանին ու նրա եղբորորդուն։
Սպանված Համիկ Միքայելյանի հորաքույրը լրագրողների հետ զրույցում ասաց.
«Փարվանյանները պետ է դուրս գան Ապարանից, որ էս վիրուսը մաքրվի, մենք չենք ուզում նոր սպանություններ լինեն: Մեր երեխաները կամավոր գնացին պատերազմ, եկան, որ էս մարդասպանները իրանց գլուխը ուտեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը