14 02 2023

Մարդը հելնի դիրքերում կանգնի ու դիրքերից լսի, որ ընտանիքին հանում են տնից․ «Խաչակիրներ» ջոկատի անդամ



Մի շարք զինվորականներ, հիմնականում կամավորական «Խաչակիրներ» ջոկատի անդամներ, շարունակում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։ Նրանք դժգոհում են աշխատավարձից, պնդում՝ պետք է լուծեն իրենց բնակարանների խնդիրը։ Հավաքվածների պնդմամբ՝ իրենցից շատերը տարիներ շարունակ խրամատում են, բայց մինչև հիմա տուն չունեն, վարձով են ապրում։

«Նախորդ տարվանից ՊՆ գլխավոր ֆինանսիստի հետ եմ խոսել, խոստացան, որ հունվարի 1-ից մեր աշխատավարձերը բարձրանալու են 210-220 տոկոս, բայց էդքան իջավ, ոչ թե բարձրացա. ոնց որ խառնել էին, պիտի ասեին՝ իջնելու ա, ասացին բարձրանալու ա»,-լրագրողներիմ հետ զրույցում ասաց կամավորականներից մեկը։

Խոսելով բանակում բարեփոխումների մասին՝ վերջինս նշեց, որ ուրախ է, երբ փորձում են ամեն ինչ լավ անել։

«Մեր սահմանին կանգնած տղաներին թող իջացնեն, եթե մեկը լիովին առողջ է, ես կհանձնվեմ։ Էսօր խի՞ մենք առողջ մարդ ունենք պոստերում, չունենք։ Էս մարդիկ սովոր են, որ խրամատում սահման պահեն, ոչ թե 100 հատ ժիմ անեն։ Թող սա ջահելների հետ անեն, կամավորական ջոկատներում տարիքային սահմանափակում չկա, էս եքա մարդը 50 հատ ժիմ անի, հետո ի՞նչ անի, չի կարա»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ