13 02 2023

Այնտեղ զորամաս չի եղել․ ավերված շինություններ են եղել․ Սեյրան Օհանյան



«Դատախազության կողմից ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հետապնդում հարուցելու միջնորդագրերի ներկայացմանը չեն մասնակցել, քանի որ դրանց բոլորի վաղեմության ժամկետն անցած է»,- այս մասին  խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Եվ եթե մենք ստորագրեինք, ապա չէին լինի այդ միջնորդագրերը, իսկ մենք հրաժարվել ենք ստորագրելուց, քանի որ գտնում ենք, որ մեղավոր չենք։ Այդ գործերը շինծու են, որևիցե շահ որևիցե մի հարցում մենք չենք ունեցել, որևիցե մի շրջանակի հետ մենք պայմանավորվածություն չենք ունեցել», - ասաց Սեյրան Օհանյանը։

Բացի այդ, ըստ պատգամավորի, ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել նիստին, քանի որ համարում են, որ իշխանությունների կողմից դրանք իրականացվել են հանրության ուշադրությունը շեղելու համար։

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ