11 02 2023

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21 000-ը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21 000-ը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով փետրվարի 11-ին այցելել է երկրաշարժի հետևանքով տուժած Դիարբեքիր, ելույթ է ունեցել, որի ժամանակ հայտնել է զոհերի նոր թվի մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21 043-ի, իսկ վիրավորների թիվը՝ 80097-ի։

Էրդողանը տեղեկացրել է, որ երկրում գործող բոլոր համալսարաններն անցնելու են հեռավար ուսուցման ռեժիմի, իսկ համալսարաններին պատկանող կացարանները տրվելու են աղետից տուժածներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ