Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 19 388-ի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ վիրավորվել է ավելի քան 77 771 մարդ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սիրիայում եւս տարերային աղետի զոհ են դարձել մի քանի հազար մարդ։ Աղետի գոտում աշխատում են նաեւ հայ փրկարարները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը