Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպում են ունեցել Կարսում մի շարք երկրների հետ համատեղ անցկացվող ձմեռային զորավարժության ընթացքում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է, թե հաջողությամբ իրականացվել է համատեղ զորավարժությունը, որին մասնակցում է Ադրբեջանի 70 զինվոր եւ 23 զրահապատ մեքենա։
Նա շեշտել է, թե 2023 թվականին Թուրքիայի հետ համատեղ 10-ից ավել զորավարժություն է նախատեսված իրականացնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը