Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում երեկ իրականացվել է ՝ ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տարհանումը Հայաստանի տարածք։
ՀՀ է տեղափոխվել 44 մարդ, այդ թվում ՝ 7 երեխա։ Այս մասին հայտնում է Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքը։
Ավելի վաղ Ստեփանակերտից Հայաստան էին տեղափոխել ավելի քան 60 ՌԴ քաղաքացիներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը