28 01 2023

Մի բան հստակ է, որ ստորագրությամբ խաղաղության չեն հասնում. Զոհված սպայի հայր



Հայոց բանակի կազմավորման 31 ամյակի օրը Եռաբլուր էին այցելել 44-օրյա պատերազմում զոհված Արա Զաքարյանի ընտանիքի անդամները՝ ծնողները, կինը, մանկահասակ երեխան:

Yerevan. Today-ի հետ զրույցում զոհված սպայի հարյը՝ Արշամ Զաքարյանն ասաց, որ բանակին մաղթանքը մեկն է, որ սպաներն ու երկրի ղեկավարները չկորցնեն զգոնությունը և զինվորին նույնպես զգոն պահեն:

«Ես ինքս երկու պատերազմ եմ անցել, խաղաղություն այս պահի դրությամբ կանխատեսել դժվար է, ամեն դեպքում ստորագրությամբ խաղաղության չեն հասնում, նման թշնամու վստահել չի կարելի: Ամեն դեպքում մեր ազգին լուրջ մտածելակերպ է հարկավոր»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ