26 01 2023

Անդրանիկ Քոչարյանի համար ամեն օրը ոչ թե սգո, այլ կերուխումի օրա. Զոհվածի հայր



Մենք որ ասում էինք, զոհերի թիվը շատանալու է, մեր երեխեքի արյունը ջուր է դառնում, չէին հավատում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը:

«Օրինականության մասին են խոսում, իսկ ով է պատասխան տվել հղի կնոջ սպանության համար, կամ Ապարանում սպանված տղաների մահվան համար ով է պատասխան տվել: Երանի այնպիսի մի իշխանություն ունենայինք, որ իր արածաների համար պատասխան կտար»:,-ասաց նա:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներն ակցիա են անում քննչական կոմիտեի դիմաց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ