25 01 2023

Արցախ, մունք ձեզմե հըտինք. բողոքի ակցիա Լիբանանում՝ ընդդեմ Ադրբեջանի



Լիբանանի հայերն այսօր՝ հունվարի 25-ին, բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Ադրբեջանի: Այստեղ են ազգային վարժարանի սաները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգևոր հայրերը, Ռամկավար, ՀՅԴ  և Հնչակյան կուսակցությունների ներկայացուցիչները : Ներկաները նշում են, որ եկել են զորակցելու Արցախին և կոչ են անում բոլորին ոտքի կանգնել:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան բազմաթիվ Հայաստանի ու Արցախի դրոշներ, նաև պաստառներ՝ հետեւյալ գրառումներով. «Մեկ բռունցք՝ ընդդեմ Արցախի նկատմամբ ոտնձգության», «Artsakh strong», «Ոչ էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականությանը», «Դադարեցրեք Արցախի հայերի ոչնչացումը», «Բոլորս Արցախի հետ», «Արցախը Հայաստան է», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «Մենք արցախցիների կողքին ենք»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ